Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Չինաստանը ապրիլի 2-ից սկսած ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքեր է սահմանում

Չինաստանը ապրիլի 2-ից սկսած ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքեր է սահմանում
02.04.2018 | 02:18

Չինաստանը որոշել է ապրիլի 2-ից ԱՄՆ-ից ներկրվող 128 ապրանքների համար մաքսատուրքեր սահմանել՝ ի պատասխան ԱՄՆ կողմից պողպատի և ալյումինի համար սահմանված մաքսատուրքերի` նշված է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ։

«Մեր շահերի պաշտպանության և ԱՄՆ կողմից պատճառված վնասի փոխհատուցման համար ապրիլի 2-ից դադարեցվում են մաքսատուրքերի նվազեցման պարտավորությունները ԱՄՆ-ից ներկրվող 7 կատեգորիաների 128 ապրանքների համար։ Ներկայումս գործող սակագների հիմքի վրա ավելացվում են մաքսատուրքերը։ 120 ապրանքների համար, այդ թվում՝ մրգերի մաքսատուրքը ավելանում է 15 տոկոսով, իսկ 8 ապրանքի համար, այդ թվում` խոզի մսի մաքսատուրքը, ավելանում է 25 տոկոսով»,-նշված է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ